Պայմաններ հաճախորդների համար

1. Գրանցվելով AUTOSMS.AM համակարգում հաճախորդը համաձայնություն է տալիս իր կոնտակտային տվյալները, ինչպես նաև Անունը (եթե այն նշված է) և մեքենայի տվյալները տրամադրել պահեստամասերի և ծառայությունների մատակարարներին, նրանցից ըստ պահանջի տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու համար։
2. Հաղորդագրությունը լրացնելիս չի թույլատրվում օգտագործել հայհոյանքներ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչպես նաև գովազդային նյութեր։
3. AUTOSMS.AM անվճար տեղեկատուի ադմինիստրացիան իրավունք ունի, առանց զգուշացնելու արգելափակել կամ ջնջել Ձեր հաշիվը, խմբագրել տվյալները և հաղորդագրությունները:
4. Բոլոր հաղորդգրությունները ստուգվում են։
5. Համակարգը անվճար է բոլոր հաճախորդների համար։

Պայմաններ մատակարարների համար

1. Գրանցվելով AUTOSMS.AM համակարգում մատակարարը համաձայնություն է տալիս իր ընկերության կոնտակտային տվյալները, ինչպես նաև անվանումը տրամադրել հաճախորդներին։
2. Հաղորդագրությունը լրացնելիս չի թույլատրվում օգտագործել հայհոյանքներ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչպես նաև գովազդային նյութեր։
3. Հաճախորդներից ստացած հարցումներին ցանկացած եղանակով պատասխանելիս ողջ պատասխանատվությունը կրում է մատակարարը։
4. AUTOSMS.AM անվճար տեղեկատուի ադմինիստրացիան իրավունք ունի, առանց զգուշացնելու արգելափակել կամ ջնջել Ձեր հաշիվը, խմբագրել տվյալները և հաղորդագրությունները։